.jpg)
18/04/2013 11:03
Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելգիա
ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 19-ին աշխատանքային այց կկատարի Բելգիա:
Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը ԵՄ ներքին գործերով հանձնակատարի և ԵՄ Խորհրդում նախագահող Իռլանդիայի ներկայացուցչի հետ կստորագրի Հայաստան-Եվրոպական Միություն ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:
Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: