Անհատական տվյալները կներառվեն կենսաթոշակային շտեմարանում
18/04/2013 20:10

Անհատական տվյալները կներառվեն կենսաթոշակային շտեմարանում

Գործադիրն այսօր սահմանել է անհատական հաշվառման բազայի տվյալներն ամբողջացնելու, այդ թվում` 2012 թ. տվյալները լիազոր մարմին ներկայացնելու և դրանք պետական կենսաթոշակային համակարգի շտեմարան ներառելու կարգը, տվյալներում առկա անճշտությունները ճշտելու և տվյալներն ամբողջացնելու մեխանիզմները և այլն։

ՀՀ կառավարությունը 2013 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հատկացրել ավելի քան 28 մլն դրամ, որով համապատասխան փոփոխություններ կարվեն Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տվյալների շտեմարանների կառուցվածքում` ապահովելով անհրաժեշտ տվյալներն ստանալը, պատշաճ ձևով գրանցելը, պահպանելը, սահմանված ձևաչափով արտահանելը և առցանց եղանակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրելը։

Միաժամանակ ձեռք կբերվեն համապատասխան սարքավորումներ։
 

Անհատական տվյալները կներառվեն կենսաթոշակային շտեմարանում