Ղուկաս Պողոսյան. «Հավատում եմ, որ կհաղթենք»
18/04/2013 19:58

Ղուկաս Պողոսյան. «Հավատում եմ, որ կհաղթենք»

«Գանձասարի» հետ գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումից հետո (1:1) «Փյունիկի» կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը զրուցել է ակումբի մամուլի ծառայության հետ:

«Գավաթային խաղերին բնորոշ լարվածությամբ անցավ այս հանդիպումը: Կարող եմ միայն ասել, որ լավ պայքարեցինք ու աշխատեցինք մինչև վերջ, որովհետև շատ էինք ուզում եզրափակիչ մտնել: Մեր նպատակը դա էր:
«Գանձասարն» ուժեղ թիմ է, բոլորն էլ տեսան` 1:1 հաշիվ գրանցվեց: Կարծում եմ` հավասար խաղ էր ու մեզ օգնեց մրցակցի հարկի տակ խփած գնդակը:

Եզրափակչում մրցելու ենք «Շիրակի» հետ ու ջանք չենք խնայի հաղթանակի համար: Անձամբ ինձ համար շատ կարևոր է այդ խաղը` կյանքիս մեջ առաջին անգամ եմ խաղալու գավաթի եզրափակչում: Հավատում եմ, որ կհաղթենք»,- նշել է Պողոսյանը:

Ղուկաս Պողոսյան. «Հավատում եմ, որ կհաղթենք»