Րաֆֆի Հովհաննիսյան. Կտանք պայքարի նոր շրջափուլի մեկնարկը
18/04/2013 12:00

Րաֆֆի Հովհաննիսյան. Կտանք պայքարի նոր շրջափուլի մեկնարկը

Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել է քաղաքացիական ազգային համաժողով, որը կգումարվի վաղը՝ ապրիլի 19-ին ժամը 18:00-ին, «Անի պլազա» հյուրանոցում: Մուտքն ազատ է: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:

««Սա լինելու է քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և ազատ քաղաքացիների միջև մեր ազգի ապագային առնչվող աննախադեպ քննարկում»,- ասել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով. «Մենք կտանք պայքարի նոր շրջափուլի մեկնարկը և միասին ձեռնամուխ կլինենք Նոր Հայաստանի կազմավորմանը»»,-ասված է հաղորդագրության մեջ: 

 

 

 

 

Րաֆֆի Հովհաննիսյան. Կտանք պայքարի նոր շրջափուլի մեկնարկը