.jpg)
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այսօր Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լիտվայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-լիտվական հարաբերություններին, երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: