.jpg)
18/04/2013 20:52
Թայլանդացի հաշվապահին դատապարտել են 1860 տարվա ազատազրկման
Թայլանդի ոստիկանության ֆինանսական վարչության աշխատակիցը խաբեության համար դատապարտվել է 1860 տարվա ազատազրկման:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ կինը այդպիսի պատժաժամկետ է ստացել, քանի որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել խաբեության 372 դեպքի համար:
1994-1998 թթ.-ի ընթացքում կինը գողացել է 13.100 դոլար:
Թայլանդում, սակայն, առավելագույն պատժաժամկետը կազմում է 50 տարի և դատապարտյալը հենց այդքան կանցկացնի բանտում: