Տարոն Մարգարյան. Ես միշտ եղել եմ Նորք Մարաշի բնակիչների կողքին
18/04/2013 16:58

Տարոն Մարգարյան. Ես միշտ եղել եմ Նորք Մարաշի բնակիչների կողքին

«Այսօր մենք եկել են այստեղ հաշվետու լինելու 4 տարվա իրականացրած աշխատանքների համար և ձեզանից խնդրելու ձեր քվեն՝ սկսած աշխատանքները ավարտին հասցնելու համար»,- այսօր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նորք-Մարաշ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը:

Նա նշեց, որ իրենց փորձառու թիմը լուծել է բազմաթիվ խնդիրներ, սակայն դա չի նշանակում որ խնդիրներ այլևս չկան:
«Նորք Մարաշում կան ոռոգման, լուսավորության, բարեկարգման, կանաչապատման և այլ խնդիրներ, որոնք անպայման գտնելու են իրենց լուծումը»,-ասաց Տ. Մարգարյանը:

Նրա խոսքով՝ Երևանն ունի իր գրված և չգրված օրենքներ՝ երևանցիները ապրում են այդ գրված և չգրված օրենքներով:
«Նորք Մարաշը Երևանի գողտրիկ անկույնն է, որը նույնպես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,-նշեց գործող քաղաքապետը:

Քաղաքապետը նշեց, որ այդ վարչական շրջանի բնակիչների կողքին է եղել այս տարիների ընթացքում, իր այցերի ժամանակ տուն առ տուն մտել և հետաքրքվել է վարչական շրջանի խնդիրներով:

«Ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք ունենալ ավելի լավ Երևան և ես վստահ եմ, որ Նորք Մարաշի բնակիչների իրենց ձայնը կտան մեր թիմին»,-ասաց Մարգարյանը:

Իր հերթին Նորք Մարաշ շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը նշեց, որ Տարոն Մարգարյանը այս տարիների ընթացքում լուծել է բազմաթիվ խնդիրներ, այդ թվում Նորք Մարաշում:

«Նորք Մարաշում վերականգնվել են բազմաթիվ մանկապարտեզներ, տեղի է ունեցել ասֆալտապատում, մինչ այդ հին Նորքը ասֆալտապատում չի ոնեցել»,-ասաց Նորք Մարաշի ղեկավարը:

Տարոն Մարգարյան. Ես միշտ եղել եմ Նորք Մարաշի բնակիչների կողքին