.jpg)
Զբոսաշրջիկների թիվը նվազել է
«Այս տարի դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը նվազել է»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ամիստադ Տուր» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն, Ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի նախագահության անդամ Արմինե Ադամյանը:
Նա նաև ներկայացրեց, որ 2012 թ-ի նույն ժամանակահատվածում ընդունել են 12-13 խումբ, իսկ այս տարի միայն 3 խումբ է ձևավորվել. Պատճառը ավիատոմսերը թանկությունն է:
«Անի Պլազա» հյուրանոցի գլխավոր տնօրեն Մկրտիչ Գրիգորյանը ևս փաստեց, որ այս տարի զբոսաշրջիկների թվի նվազում է արձանագրվել. «Այս տարի պարսկական շուկայից գրեթե մարդ չունեցանք»:
Իրանցի զբոսաշրիկների թվի նվազումը նա կապեց Իրանի տնտեսական, քաղաքական խնդիրների, նաև՝ դոլարի թանկացման հետ. գնային առումով առավել գրավիչ են ԱՄԷ-ն, Թուրքիան և այլն:
Իսկ 2012 թ.-ի 700 հազար զբսաշրջիկների այցելության փաստին, որը ներկայացնում է էկոնոմիկայի նախարարությունը, բանախոսները վերապահումով մոտեցան, սակայն չկարողացան այլ թվեր ներկայացնել: «Մարդը գալիս-գնում է, մեկ գիշեր է մնում, նրան էլ են հաշվում զբոսաշրջիկ, որն այդպես չէ»,- շեշտեց Արմինե Ադամյանը: