.jpg)
Բակո Սահակյանն ընդունել է «Հայոց արծիվներին»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահության մի խումբ անդամների` կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը արծարծվել են երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է հայրենասիրական ճիշտ դաստիարակությունը` այն համարելով առողջ և կենսունակ հասարակության կարևոր հիմքերից մեկը: