Արգելվել է Չինաստանից թռչնամսի ներկրումը Հայաստան
19/04/2013 19:31

Արգելվել է Չինաստանից թռչնամսի ներկրումը Հայաստան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ (H7N9 տիպի) հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ծառայության պետի հրամանով արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

Նշենք, որ Չինաստանում H7N9 գրիպից մահացել է 17 մարդ, վարակվածների թիվը անցել է 80 մարդուց: Առաջին անգամ թռչնի գրիպի դեպք Չինաստանում գրանցվել է այս տարվա մարտի վերջին: Վիրուսը արձանագրվել է Շանհայի, Ցզյանսյուի և Չժեցզյանի շրջաններում:

Արգելվել է Չինաստանից թռչնամսի ներկրումը Հայաստան