Ալիևը ցանկանո՞ւմ էր ստանալ «Տարվա ամենակոռումպացված մարդ» մրցանակը
19/04/2013 21:03

Ալիևը ցանկանո՞ւմ էր ստանալ «Տարվա ամենակոռումպացված մարդ» մրցանակը

«EconoMonitor» պարբերականը տպագրել է հոդվածագիր Էմրե Դելիվելի (Emre Deliveli) բաց նամակն ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Անցյալ շաբաթ ես առաջին անգամ այցելեցի Ադրբեջան` մասնակցելու կոնֆերանսի: Ելույթները լավն էին և ես շատ բան իմացա Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ: Բայց ես շատ տպավորված էի, որ գրեթե բոլոր ադրբեջանցիներ սկզբում և մինչև կոնֆերանսի ավարտը հարգանքի տուրք էին մատուցում Ձեր հորը` «մեծն առաջնորդ» Հեյդար Ալիևին: Ես հիացած էի Բաքվի ենթակառուցվածքներով: Մի մեծ գաղափար է օդանավակայանի ավտոճանապարհին տեղադրել պատ, որպեսզի տեսադաշտից դուրս մնա աղքատների թաղամասը:

Ինձ շատ դուր եկավ հին քաղաքի վերականգնման ծրագիրը: Ամբողջ տարածքը, կարծես, Աննա Կարենինա ֆիլմից լիներ: Իհարկե, տպավորված եմ, բայց շատ հասարակ ադրբեջանցիների հետ խոսելիս՝ հասկացա, որ անիմաստ գումար է վատնվել, երբ ուսուցչի ամսական աշխատավարձը կազմում է 180 դոլար:

Մի երկրի, որտեղ շատ լրագրողներ բանտարկված են, մենք կարող ենք այլախոհ լրագրողների հարցում առաջարկել որոշակի խելամիտ խորհուրդներ: Ինչո՞ւ անհանգստացնել, սեռական բնույթի վիդեոներով շանտաժի ենթարկել, ինչպես օրինակ «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Խադիջա Իսմայիլովայի դեպքում, երբ դուք կարող էիք թուրքական ոճով գործել` վառել կամ էլ ազատազրկման ենթարկել: Ես պարզեցի, որ Իսմայիլովան իսկապես ձերբակալվել է հունվարին, այնպես որ դուք,  կարծես, ճիշտ ուղղու վրա եք:

Ես ցանկանում եմ Ձեզ շնորհավորել, Դուք «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» կողմից ճանաչվել եք տարվա մարդ: Իսմայիլովան լավ փաստագրված ապացույցներ ունի, որ ձեր ընտանիքը մասնաբաժին ունի բանկերում, շինարարական ընկերությունում, ոսկու հանքերում, կապի և այլ ոլորտներում: Այսպիսով, դուք կարող եք հիմա զինադադար կնքել: Իհարկե, ես ենթադրում եմ, որ դուք էլ էիք ուզում այս մրցանակը, հակառակ դեպքում, դուք օֆշորային ընկերություններն այնքան հեշտ ճանաչելի չէիք դարձնի»,- նշված է նամակում:
 

Ալիևը ցանկանո՞ւմ էր ստանալ «Տարվա ամենակոռումպացված մարդ» մրցանակը