.jpg)
«Մեգո գոլդը» ներկայացրել է Թուխմանուկի նոր պոչամբարի նախագիծը
Բնապահպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծի մասնագիտական լսումները: Այս մասին տեղեկացնում են բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվող մասնագիտական լսումների ընթացքում «Մեգո Գոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը ներկայացրել է այն փաստաթղթերի փաթեթը, որով նախատեսվում է հանքի պոչամբարի շահագործումը: Մասնագիտական լսման ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը ներկայացրել են իրենց առաջարկները, դիտողություններն ու մասնագիտական կարծիքները պոչամբարի շահագործման շուրջ: Նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել է հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ամենասեղմ ժամկետներում, գրավոր ներկայացնել բոլոր առաջարկություններն ու կարծիքները, որից հետո կտրվի համապատասխան եզրակացություն:
Մասնագիտական լսումներին մասնավորապես մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ Լյովա Խաչատրյանը և Նիկոլ Փաշինյանը, Բնապահապանության, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունների, բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ: