.jpg)
Խորհուրդներ` եղունգները պաշտպանելու համար
Օրգանիզմում կալցիումի պակասից շատ հաճախ եղունգները շերտավորվում և կոտրվում են: Նման դեպքում խորհուրդ է տրվում ավելի շատ կաթնամթերք օգտագործել:
Եթե եղունգները խնդիրներ ունեն, անհրաժեշտ է բուժել. Խորհուրդ է տրվում որոշ ժամանակ հրաժարվիր եղունգների լաքից: Շաբաթը 2-3 անգամ աղային լուծույթի մեջ դիր մատներդ (դրա համար ավելի համապատասխան է ծովային աղը), որից հետո եղունգներիդ կիտրոնի հյութ քսիր: Եղունգներն ամրացնող հատուկ նյութեր օգտագործիր:
Կարելի է նաև եղունգների և մատների ծայրերը մերսել. Մերսելու համար թուլացնումեն ձեռքերդ և մատները շարժում այնպես, ինչպես կաշխատեն համակարգչի ստեղնաշարի վրա: Հարվածները պետք է թույլ լինեն, բայց պետք է հարվածել հենց եղունգներով: Պետք է այս վարժությունը ամեն ազատ հինգ րոպեն մեկ անգամ կրկնել:
Անհրաժեշտ է նաև ընդունել A,E,D վիտամիններ, որոնք նպաստում են եղունգների և մազերի ամրապնդմանը: Սննդակարգի մեջ կարելի է ներառել գազար, ծովային կաղամբ, ձկնեղեն, կաթնամթերք: