.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը բազմաթիվ մարդիկ ոտքի վրա են մնացել
Քիչ հետո «Անի-Պլազա» հյուրանոցում կմեկնարկի նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպում-ժողովը: Նկատենք, որ սա առաջին ոչ բացօթյա հանդիպումն է:
Բացի «Ժառանգության» անդամներից, «Անի-Պլազայում» են նաև Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը, Հովհաննես Իգիթյանը, Արմեն Ռուստամյանն ու Երվանդ Մանարյանը:
Նշենք, որ այստեղ հավաքված մարդկանց բազմությունը մնացել է ոտքի վրա:
Aysor.am-ի հետ զրույցում մի քաղաքացի դժգոհեց, որ նման հավաքն ավելի լավ կլիներ Ազատության հրապարակում անցկացնել: