Ր. Հովհաննիսյան. ժողուվուրդն ինքը կվերցնի իշխանությունը
19/04/2013 18:43

Ր. Հովհաննիսյան. ժողուվուրդն ինքը կվերցնի իշխանությունը

«Դիմում եմ բոլոր ընտրված, սակայն չկառավարած թեկնածուներին կամ իրենց ընդդիմադիր համարող ուժերին, որ անկախ ձախողումներից՝ մի մոռացեք, որ դա եղել է ժողովրդինը, որ դա ժողովրդի կորցրած հավատն է»,- ընթացող քաղաքացիական ժողովի ժամանակ հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ընտրական գործընթացը, նրա խոսքով, ապացուցեց, որ քաղաքացին ձերբազատվել է վախից:

«Այսօրվա պայքարը Րաֆֆիի պայքարը չէ, ինչպես որ չի եղել Կարենի, Լևոնի պայքարը»,- ասաց Հովհաննիսյանը:

Շարունակելով խոսքը՝ Ր. Հովհաննիսյանն ասաց, որ գուցե ապրիլի 9-ից հետո որոշները համարեցին, որ իրենք ավելի զորեղ են իշխանության դեմ պայքարելու հարցում և հաջողություն մաղթեց այդ գործում, սակայն մի բան հստակ է, որ ժողուվուրդն ինքը կվերցնի իշխանությունը, որն իրենց նպատակն է:

Իրենց մղած պայքարը, շարունակեց խոսքը Հովհաննիսյանը, լինելու է բազմակողմանի՝ Սփյուռքում, Արցախում, Հայաստանի ողջ տաածքում:

«Եթե համախմբումը չլինի, կլինի այն, ինչ տեղի ունեցավ 1915 թ.-ին, չեմ ուզում համեմատել, բայց ելքն այդպիսին է, եթե տեր չկանգնենք մեր հայրենիքին, մեր պետությանը»,- ասաց Հովհաննիսյանը: 

Ր. Հովհաննիսյան. ժողուվուրդն ինքը կվերցնի իշխանությունը