.jpg)
Ր. Հովհաննիսյանը հաջորդ շաբաթ վերսկսում է մարզային այցելությունները
«Մենք՝ ձեզ հետ միասին, չենք սպասելու հինգ տարի, այդքան ժամանակ չկա, հաղթանակին հասնելու ենք ավելի շուտ»,- քիչ առաջ քաղաքացիական ժողովում հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չնշելով կոնկրետ ժամկետ:
Նա իր խոսքն ուղղեց նախագահական նստավայր և ասաց. «Բաղրամյան համապատասխան հասցեում թող լսեն հետևյալը. Անարդարությունը ունի ծավալ և հետանքներ, որոնք երբեք չեն կարող չափվել միչև որ արդեն ուշ է… չուշացնենք, չուշացնենք ձեր ինքնահրաժարումը»,- ասաց Հովհաննիսյանը, ինչին հաջորդեցին ծափահարությունները:
Ավարտելով խոսքը՝ Հովհաննիսյանն ասաց, որ հաջորդ շաբաթ վերսկսում է մարզային այցելությունները: