Ռոմանցև. «Մովսիսյանը ԲԿՄԱ-ի պաշտպաններին հանգիստ չի տա»
19/04/2013 20:25

Ռոմանցև. «Մովսիսյանը ԲԿՄԱ-ի պաշտպաններին հանգիստ չի տա»

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցևը խոսել է մայրաքաղաքային թիմում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղի մասին:

«Լրագրողները գերագնահատեցին նրան` կապված նորամուտի հետ: Տղային գրեթե հասցրեցին Մեսսիի մակարդակին: Իսկ նա արժանապատվություն ունեցող մարդ է, և եթե ավանսը տրված է, պետք է լիարժեք աշխատի: Ու եթե այս անգամ փորձել է գլխից վեր ցատկել, մյուս անգամ պարզապես չի ստացվի:

Կարպինը ճիշտ վարվեց` նրան ընդմիջում տրամադրելով: Եվ «Ամկարի» հետ խաղում Յուրան գոլ խփեց: Նա կիրակի ԲԿՄԱ-ի պաշտպաններին նույնպես հանգստանալու հնարավորություն չի տա»,- ասել է Ռոմանցևը:

Ռոմանցև. «Մովսիսյանը ԲԿՄԱ-ի պաշտպաններին հանգիստ չի տա»