Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունների հետ
19/04/2013 18:41

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, այսօր շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Հանրապետության նախագահը ընդունել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը «Հանրապետական»-ից (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» խմբակցությունների ղեկավարների հետ:

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունների հետ