.jpg)
ՄԱԿ ԱԽ-ն հաստատել է Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նախագիծը
ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը հաստատել է նախագիծը, որով հնարավոր կլինի այլ երկրների միջպետական սահմանների միջոցով Սիրիային մարդասիրական օգնություն հասցնել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Փաստաթղթում ասվում է, որ ՄԱԿ ԱԽ անդամ-երկրները «ընդգծել են առավել արդյունավետ ճանապարհներով հումանիտար օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ դրա իրականացման վայրը և սահմանները»:
6.8 միլիոն կարիքավոր սիրիացիների առջև ծառացած խնդիրները հեշտացնելու կոչով ՄԱԿ ԱԽ-ին դիմել է նաև ՄԱԿ մարդասիրական հարցերով հանձնակատար Վալերի Ամոսը: Նա ԱԽ-ին տեղեկացրել էր Սիրիայում օգնություն մատակարարելու հետ կապված թղթաբանական խոչընդոտների մասին:
Մարտական գործողությունների գոտի հումանիտար օգնության մակատարարումը դժվարանում է իշխանությունների և ընդդիմության վերահսկողության տակ գտնվող անցակետերում երկար ձգձգումների հետևանքով: Բացի այդ, կառավարությունը թույլ չէր տալիս բեռներ փոխադրել այլ երկրներից՝ վախենալով, որ այդ ուղիներով օգնություն կցուցաբերվի նաև գրոհայիններին: