Թուրքիայում քրիստոնյաների անվտանգության հարցը կասկածի տակ է
19/04/2013 20:45

Թուրքիայում քրիստոնյաների անվտանգության հարցը կասկածի տակ է

Թուրքիայում քրիստոնյաների անվտանգության հարցը կասկածի տակ է: Այս մասին գրում է «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը:

«Թուրքիայի արևելյան հատվածում` Մալաթիայում, քրիստոնյաներն ամեն տարի ապրիլի 18-ին հավաքվում են գերմանացի միսիոներ Թիլման Գեսքի (Tillman Geske) գերեզմանոցում և աղոթում: Նրանք նշում են Գեսքի սպանության տարելիցը: Նա սպանել են 2007 թ-ին:

Սակայն նրա սպանությունից 6 տարի անց անգամ դատախազները պնդում են, որ սպանությունն իրականացրել է Թուրքիայում, այսպես կոչվող, «խորքային պետություն» հայտնի ստվերային ցանցը, որը կասկածվում է փոքրամասնությունների դեմ իրականացվող բռնությունների մեջ:

Փաստաբան Էրդալ Դողանը կարծում է, որ «խորքային պետությունը» կորցրել է իր ազդեցությունը, սակայն կասկածի տակ է առնում կառավարության այն հայտարարությունը, թե Թուրքիայի փոքրամասնություններն այժմ ապահով են:

Դողանի պնդմամբ՝ Թուրքիայի Ազգային ռազմավարության և գործողություների վարչության (TUSHAD) առաքելությունը ներքին թշնամիներին թիրախ դարձնել է:

Ըստ Դողանի` TUSHAD-ը տարբեր հանցագործությունների համար գործում է որպես «սև տուփ» և կապված է այնպիսի սպանությունների հետ, ինչպես օրինակ կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոյի (2006թ.) և հայ լրագրող Հրանտ Դինքի (2007թ.) սպանություններն են,- գրում է «Եվրասաինեթը»:
 

Թուրքիայում քրիստոնյաների անվտանգության հարցը կասկածի տակ է