Թուրքիայում քարեր հավաքող ամերիկացուն կդատապարտեն 12 տարվա ազատազրկման
19/04/2013 21:08

Թուրքիայում քարեր հավաքող ամերիկացուն կդատապարտեն 12 տարվա ազատազրկման

Ամերիկացի զբոսաշրջիկը, ով Անթալիայի ծովափում քարեր էր հավաքում, մեղադրվում է հնագիտական նմուշների մաքսանենգության մեջ:

Kommersant.ru-ի փոխանցմամբ՝ Միսիսիպի նահանգից 30-ամյա ամերիկացուն ձերբակալել են օդանավակայանում, երբ նրա պայուսակի մեջ հայտնաբերել են մարմարի կտորներ:

Այդ գտածոն համարվել է հնագիտական արժեքավոր նմուշ:

Ձերբակալվածի փաստաբանը նշել է, որ Թուրքիայում հնագիտական նմուշների մաքսանենգության համար առավելագույն պատիժը 12 տարի է:

Ձերբակալվածը այս պահին սպասում է դատարանի որոշմանը:

 

Թուրքիայում քարեր հավաքող ամերիկացուն կդատապարտեն 12 տարվա ազատազրկման