Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի լինի
19/04/2013 10:48

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի լինի

Հայաստանի ողջ տարածքում պարբերաբար հնարավոր են կարճատև տեղումներ, լեռներում և նախալեռներում սպասվում է ձյուն, հնարավոր է սաստիկ քամի 18-20մ/վրկ, լեռներում` ձնաբուք, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Անձրևի և ամպրոպի հավանականությունը հատկապես մեծ է Արարատում, Վայոց Ձորում և Գեղարքունիքի հարավային հատվածում` ցերեկային ժամերին: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, առաջիկա օրերին էական փոփոխություններ չեն սպասվում:

Լեռներում և լեռնանցքներում բուքի հետևանքով հնարավոր է լինեն դժվարանցանելի ճանապարհներ:
Տաթևում հնարավոր են միայն թույլ և կարճատև տեղումներ, էական տեղումներ չեն սպասվում, այստեղ օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում երկուշաբթի օրը:

Արևելյան շրջանների` Լոռվա, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արցախի գյուղաբնակներին խորհուրդ է տրվում գիշերային ժամերին, հատկապես 02:00-06:00, ծխահարել այգիները` բերքը ցրտահարումից պաշտպանելու համար, քանի որ այստեղ օդում հնարավոր է լինի մինչև -3: Այս մասին հաղորդում է Meteo-tv.am կայքը:

Երևանում պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ, քամի 10-12մ/վրկ:
Ցերեկը սպասվում է +15+17, երեկոյան +8+10: 

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի լինի