Խունկ վառելիս քաղաքացին այրվածքներ է ստացել
20/04/2013 18:36

Խունկ վառելիս քաղաքացին այրվածքներ է ստացել

Ապրիլի 20-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.05-ին տարբեր աստիճանի այրվածքներով Գյումրի քաղաքի ԲԿ է տեղափոխվել Արթիկ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակիչ՝ 1978 թ. ծնված Ա. Վարակյանը: Նախնական տվյալներով տուժածը այրվածքները ստացել է Արթիկ քաղաքի գերեզմանատանը խնկամանում կրակ անելուց:

ԱԻՆ հաղորդմամբ, բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: 

Խունկ վառելիս քաղաքացին այրվածքներ է ստացել