Նամակ Coca-Cola-ին և Citigroup-ին` չմասնակցել թուրք-ամերիկյան համագումարին
20/04/2013 20:03

Նամակ Coca-Cola-ին և Citigroup-ին` չմասնակցել թուրք-ամերիկյան համագումարին

Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներն ուսումնասիրող և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ջատագով մի շարք հայտնի կազմակերպություններ նամակ են հղել ամերիկյան «Կոկա-Կոլա» (Coca-Cola) և «Սիթիգրուփ» (Citigroup) ընկերություններին և կոչ են արել չմասնակցել ԱՄՆ-ում գործող թուրք-ամերիկյան միությունների դաշնության համագումարին: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան «Ասբարեզ» պարբերականը:

«Կոկա-Կոլա» և «Սիթիգրուփ» ընկերություններին ուղղված նամակը պատրաստել են Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, «Միավորվել ենք, որ վերջ տանք ցեղասպանությանը» (United to End Genocide), «Ներդրողներն ընդդեմ ցեղասպանության» ( Investors Against Genocide), «Ջենըսայդ Վոչ» (Genocide Watch) «Փրկենք Դարֆուրը»(Save Darfu) Ջուիշ վորլդ վոթչ» (Jewish World Watch) կազմակերպությունները:

Ստորև ներկայացնում ենք նամակը.

«Մեն Ձեզ գրում ենք, մեր խորին մտահոգությունն արտահայտելու առ այն, որ Կոկա-Կոլայի» և «Սիթիգրուփի» նման աշխարհահռչակ ընկերությունները համագործակցում են այնպիսի մի կազմակերպության հետ, որը որդեգրել և իրականացնում է անհերքելի փաստ Հայոց ցեղասպանությունն ուրանալու, մերժելու և դրա ճանաչումը խոչընդոտելու քաղաքականություն: Ինչպես 2007թ-ին գրել էր Ցեղասպանության ուսումնասիրողների միջազգային միությունը, ցեղասպանության հանցագործությունը շարունակում է «հետապնդել» մարդկանց: Իսկ Հայոց ցեղասպանությունը հերքելու Թուրքիայի քաղաքականությունը «արտոնագիր է» աշխարհի մյու անկյուններում ցեղասպանություններ իրականացնելու համար:

Ցեղասապանության հերքումը վերջնական փուլն է, քանի որ այն արատավորում է զոհերի հիշատակը և արդարացնում հանցագործություն կատարողներին: Մենք կոչ են անում խզել կապերը բոլար այն կազմակերպությունների հետ, որոնք հերքում են Հայոց ցեղասպանությունը: Սպասում ենք Ձեր պատասխանին մեր մտահոգությունների վերաբերյալ և ուրախ կլինենք հանդիպել ձեր խորհրդի հետ` հետագայում այս հարցը քննարկելու համար»,- նշված է նամակում:

Նամակ Coca-Cola-ին և Citigroup-ին` չմասնակցել թուրք-ամերիկյան համագումարին