.jpg)
Իրան-Ադրբեջան կապերը՝ Մեջլիսի ազգային անվտանգության հանձանժողովում
Իրանի պաշտպանության և ներքին գործերի նախարարները հրավիրվել են Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողով: Այս մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ առաջիկա երեքշաբթի օրը ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ահմադ Վահիդին և ՆԳ նախարար Մոհամմադ Նաջջարը ներկա կլինեն Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձանժողովում, որտեղ կպատասխանեն պատգամավորներին հուզող հարցերին:
Ըստ իրանական աղբյուրի՝ ի թիվ այլ հարցերի՝ կքննարկվի նաև Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների հարցը:
Նկատենք, որ իրանական «ասրիրան.քոմ» կայքը, հղում անելով ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն առաջին անգամ պաշտոնական այցով կայցելի Իսրայել: