«Բարև Երևանը» և ԲՀԿ-ն 2-րդ տեղը զբաղեցնելու շանսերն ունեն, ՀԱԿ-ը շանս չունի
20/04/2013 13:44

«Բարև Երևանը» և ԲՀԿ-ն 2-րդ տեղը զբաղեցնելու շանսերն ունեն, ՀԱԿ-ը շանս չունի

Տարոն Մարգարյանի հեղինակության շնորհիվ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն կհավաքի ձայների մոտ 50 տոկոսը: ԲՀԿ-ն նույնպես կկարողանա հաղթահարել սահմանված շեմը: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ավագանու ընտրություններում կուսակցությունների հավակնությունների մասին, ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

«Բարև Երևան» դաշինքը, նրա կանխատեսմամբ, կհաղթահարի սահմնաված շեմը, ինչի մասին վկայում են ընտրություների դինամիկան և հասարակության ակտիվություն:

««Բարև Երևան» դաշինքը և ԲՀԿ-ն ընտրություններից հետո երկրորդ տեղը զբաղեցնելու բոլոր հնարավորություններն ունեն, սակայն ԲՀԿ-ն թուլացնում է իր դիրքերը, քանի որ չունի հստակ առաջատար»,- իր կարծիքը հայտնեց Է. Երիցյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա բանախոսը նշեց, թե այդ ուժը իր առջև նույնիսկ սահմանված շեմը հաղթահարելու խնդիր չի դնում. «ՀԱԿ-ն իր քարոզչությունն անձնավորված է կատարում, ավելի շատ քարոզչական «քիլլերությամբ» է զբաղված»,- ասաց նա և հավելեց, թե ՀԱԿ-ի շանսերը շատ քիչ են:

Խոսելով ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի մասին՝ Է. Երիցյանը նկատեց, որ ՀՅԴ-ի հնարավորությունները բարձր չեն, իսկ ՕԵԿ-ի մասով նա դժվարացավ գնահատական տալ:

 

«Բարև Երևանը» և ԲՀԿ-ն 2-րդ տեղը զբաղեցնելու շանսերն ունեն, ՀԱԿ-ը շանս չունի