«Բարև, Երևանի» անդամները վերահաշվարկի դիմումները նախօրոք են պատրաստելու
20/04/2013 09:26

«Բարև, Երևանի» անդամները վերահաշվարկի դիմումները նախօրոք են պատրաստելու

«Հրապարակը» երեկ տեղեկացել է, որ «Բարև, Երևան» դաշինքի ընտրական հանձնաժողովների անդամներին հրահանգել են, որ մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ գրեն ու նախապես հանձնեն գրասենյակ:

«Սրանով փորձում են կանխել ծախվելու դեպքերը և հնարավորություն ունենալ ցանկացած կասկածի դեպքում ներկայացնել այդ դիմումները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և ԿԸՀ: Ի դեպ, գաղափարի հեղինակը «Ժառանգության» համակարգող, հայտնի լրագրող Լուսինե Պետրոսյանն է»: 

«Բարև, Երևանի» անդամները վերահաշվարկի դիմումները նախօրոք են պատրաստելու