.jpg)
Իրաքում ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո առաջին ընտրություններն են
Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Իրաքում այսօր տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները, որին մասնակցելու է մոտ 13.8 միլիոն իրաքցի: Այս մասին հայտնում է RBK-ն:
Ընտրություններին մասնակցում է 8000 թեկնածու, ովքեր պայքարում են Իրաքի օրենսդիր մարմիններում 387 տեղերի համար:
Քվեարկությունը տեղի է ունենալու 18 նահանգներից 12-ում, քանի որ վեցում անվտանգության նկատառումներից ելնելով կամ քաղաքական տարաձայնությունների պատճառով ընտրությունները չեղյալ են հայտարարվել: Նախընտրական քարոզարշավը սկսելուց ի վեր Իրաքում սպանվել է 18 թեկնածու:
Ստեղծվել են 5300 ընտրատեղամասեր: Չնայած, որ քվերակությանը մտադիր են մասնակցել մոտ 50 քաղաքական խմբավորումներ և միավորումներ, հիմնական պայքարն ընթանալու է շիաների ու վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի «Իրավական պետություն» կոալիցիայի և ընդդիմություն կազմող սուննիական «Իրաքիյա բլոկի» միջև:
Իրաքի սահմանադրության համաձայն՝ տեղական օրենսդիր մարմինները կարող են հայտարարել հանրաքվե անցկացնելու մասին և ձևավորել դաշնային շրջան՝ այդպիսով իրենց ինքնավարության աստիճանը բարձրացնելով Բաղաղդում գործող կառավարությունից: