.jpg)
Պրանդելլի. «Բալոտելլին պետք է զսպի իր զգացումները»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլիին կոչ է արել խաղադաշտում զսպել սեփական զգացումները:
Հիշեցնենք, որ Մարիոն մրցավարին վիրավորելու համար որակազրկվել է 3 խաղով և հիմա ստիպված է բաց թողնել «Յուվենթուսի» հետ կայանալիք անչափ կարևոր հանդիպումը:
«Բալոտելլին միշտ էլ ենթարկվելու է տարատեսակ սադրանքների: Նա պետք է լեզուն ատամների արանքում պահի և ուշադրություն չդարձնի նման բաների: Շատ կարևոր է պահպանել հանգստություն: Եվ միայն այս դեպքում Բալոտելլին կարող է զգալի առաջընթաց ունենալ, քանի որ ապագայում այդ սադրանքներն ավելի ու ավելի են շատանալու: Նա պետք է սովորի ղեկավարել իրեն և իր զգացումները»,- նշել է Պրանդելլին: