.jpg)
Սեյրան Օհանյանը նշանակվեց պաշտպանության նախարար
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ս. Օհանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»,-ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ՀՀ Նախագահի հրամանգրերով վարչապետ է նշանակվել Տիգրան Սարգսյանը, ԱԳ նախարար` Էդվարդ Նալբանդյանը: