Տ. Մարգարյան. Մենք վերականգնելու ենք Ծիծեռնակաբերդի և Եռաբլուրի անտառները
20/04/2013 14:35

Տ. Մարգարյան. Մենք վերականգնելու ենք Ծիծեռնակաբերդի և Եռաբլուրի անտառները

«Մենք այս 4 տարիների ընթացքում կատարեցինք բազում ծրագրեր և ես համոզված եմ, որ Դավթաշենը ունի սրտացավ բնակիչներ, որոնք պահպանել են իրենց մեծ տունը»,- այսօր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դավթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ը ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը:

Նա նշեց, որ Դավթաշենի դրական փորձը պետք է փոխանցվի այլ վարչական շրջաններին՝ երևանցիներին պետք է փոխանցել ընդհանուր օգտագործման տարածքները:

«Մենք լուծելու ենք վերջին 20 տարվա կուտակված խնդիրները և համայն հայության մայրաքաղաքը պետք է բարեկարգված տեսքով ներկայանա երևանցիներին և ամբողջ հայությանը»,-ասաց Տ. Մարգարյանը:

Նրա խոսքով` աղբահանության, լուսավորության, բակերի բարեկարգման ծրագրերը ներառված են իրենց փորձառու թիմի նոր ծրագրերում և իրենք պատրաստ են կյանքի կոչելու դրանք:

«Երևանի տերը երևանցին է և մենք ծառայում ենք ձեզ»,-ասաց քաղաքապետի թեկնածուն:
Ըստ նրա` այսօր Երևանում գոյություն ունի անտառագոտիների, պուրակների, կանաչապատման խնդիրներ և կանաչապատման խնդիրը գտնվել է իրենց թիմի օրակարգում, որպես առաջնահերթյունը:

«Երևանի թոքերը պետք է լինեն մաքուր և մենք մոտակա 4 տարիների ընթացքում շարունակելու ենք կանաչապատման և ոռոգման հետ կապված խնդիների լուծումը»,-ասաց Տ. Մարգարյանը:

Նա ասաց, որ իրենց ծրագերում են ներառված Ծիծեռնակաբերդի, Եռաբլուրի անտառի վերականգննման ծրագրերը՝ առանց կանաչի անհնար է պատկերացնել Երևանը:

«Մենք եկել ենք այստեղ, հարգելի դավթաշենցիներ, ձեզանից խնդրելու ձեր քվեն՝ սկսած ծրագրերը ավարտին հասցնելու և ավելի լավ Երևան ունենալու համար»,-հավելեց քաղաքապետի թեկնածուն:

Իր հերթին, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանն ասաց, որ աշխարհի ամենատաղանդավոր մարդիկ երեխաներն են և բոլորը պետք է երեխաներին փոխանցեն ավելի լավ Երևան:

«Ես կանգնում են Տարոն Մարգարյանի կողքին, քանի որ նա պատասխանատու է այս ժողովրդի առջև և լուրջ հետագիծ է թողել իր գործունեությամբ: Նա այս ժողովորդի մի մասնիկն է»,-ասաց Թոքմաջյանը:
Թոքմաջյանը կոչ արեց վարչական շրջանի բնակիչներին իրենց ձայնը տալ Տարոն Մարգարյանին:

Տ. Մարգարյան. Մենք վերականգնելու ենք Ծիծեռնակաբերդի և Եռաբլուրի անտառները