.jpg)
Ոստիկանապետ. Վարկաբեկումը սկսվել է. Թիրախը ոստիկաններն են (Տեսանյութ)
Ընտրությունները պետք է անցնեն ըստ պատշաճի, որովհետև արդեն վարկաբեկման թեմաները սկսկել են, որպես կանոն թիրախ է ընտրվում ոստիկանությունը: ՀՀ ոստիկանությունում հրավիրած օպերատիվ խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` անդրադառնալով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:
Նրա խոսքով` ուշացած ու հին տեխնոլոգիաներ են ոստիկանության վրա մեղքեր բարդելն ու ոստիկանության հաշվին դիվիդենտներ շահելը:
«Սա չաշխատեց ու չի աշխատելու այլևս, որովհետև ոստիկանությունը գործում է պարզ ու ճշմարիտ»,- ասել է ոստիկանապետն ու նշել, որ նախորդ թերությունները չպետք է կրկնվեն:
«Կրիմինալի, հեղինակությունների ու այլ երևույթների խայտաբղետ կուտակումներ պետք է չլինեն: Ոստիկանի տեսանելի հորիզոնում չպետք է լինեն կուտակումներ»,- ասել է Վ. Գասպարյանը:
«Ես չեմ հանդուրժելու նաև, որ մեր աշխատակիցները ինչ-որ սխալ թույլ տան»,- ասել է ոստիկանապետը: