Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
21/04/2013 18:44

Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Մոսկվայում ավարտին է մոտենում մարմնարամարզության Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը գերազանց ելույթ ունեցավ Արթուր Դավթյանը:

20-ամյա մարզիկը, հենացատկի եզրափակչում հաջող կատարեց երկու թռիչքները ու միջին` 14,866 գնահատակով զբաղեցրեց երրորդ տեղը` զիջելով միայն ռուսաստանցի Դենիս Աբլյազինին ու ռումինացի Ֆլավիուս Կոշչիին:

Արծաթե մեդալակրին մեր մարզիկը զիջեց ընդամենը 0,021 միավորով:

 

Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է