.jpg)
Ցարնաևը կարող է կապ ունենալ ահաբեկիչ Դոկու Ումարովի հետ
ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային ծառայությունը փնտրում է բոստոնյան ահաբեկիչ Տամերլան Ցարնաևի և Դոկու Ումարովի ծայրահեղական խմբավորման միջև հնարավոր կապը:
Lifenews.ru-ի փոխանցմամբ` ամերիկացի քննիչների տվյալներով, Բոստոնում ահաբեկչության կազմակերպիչներից մեկը եղել է Դոկու Ումարովի ահաբեկչական իսլամիստական խմբավորման անդամ:
2012 թ.-ին Ցարնաևը 7 ամսով տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ էլ հավանաբար կապ է հաստատել Ումարովի աջակիցների հետ:
Նշենք, որ Ումարովը ցանկանում է ստեղծել Կովկասյան էմիրատ` շարիաթի օրենքներով շարժվող իսլամական պետություն Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում: