Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 3 զոհ, 3 վիրավոր կա
21/04/2013 22:02

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 3 զոհ, 3 վիրավոր կա

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ճահճի ոլորաններից դեպի Տիգրանաշեն գյուղ տանող ավտոճանապարհին Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և մոտ 50 մետր գլորվել ձորը:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, կա 3 զոհ, 3 վիրավոր: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները:

Մահացածներին և վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: Տեղում են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի ոստիկանության բաժնի օպերատիվ-քննչական խմբերը և մեծ թվով բժիշկներ:

Փրկարարները քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ միասին դիերը դուրս են բերել ձորից:
 

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 3 զոհ, 3 վիրավոր կա