Աղբյուր. «Ռեալում» պահանջում են Մոուրինյոյի հրաժարականը
21/04/2013 19:41

Աղբյուր. «Ռեալում» պահանջում են Մոուրինյոյի հրաժարականը

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների մի մասը պահանջում է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հրաժարականը: Այս մասին հաղորդում է El Pais պարբերականը:

Ըստ աղբյուրի`  ակումբում անցկացվել է անանուն հարցում, որի արդյունքում 15 ֆուտբոլիստներ կողմ են արտահայտվել մարզչի հեռանալուն: Ֆուտբոլիստներից 5-ն էլ նշել են, որ պատրաստ են հեռանալ, եթե նա մնա:

Նշենք, որ Մոուրինյոն և «Ռեալի» ղեկավարությունը բազմիցս նշել են, որ  ակումբում սկանդալային պորտուգալացու մնալու հարցը վերջնականապես կորոշվի միայն մրցաշրջանի ավարտից հետո, սակայն եվրոպական մամուլում այս կարգի լուրերը վերջին շրջանում շատանում են:

Նշենք, որ ամռանը «Ռեալում» կայանալիք նախագահական ընտրություններում Ֆլորենտինո Պերեսի հաղթանակի դեպքում, ամենայն հավանականությամբ, կվաճառվեն Դի Մարիայի, Լուկա Մոդրիչի և Ֆաբիո Կոենտրաուի տրանսֆերային իրավունքները: Նշենք` այս երեք ֆուտբոլիստներն էլ «արքայական» ակումբ են տեղափոխվել Մոուրինյոյի նախաձեռնությամբ:

 

Աղբյուր. «Ռեալում» պահանջում են Մոուրինյոյի հրաժարականը