Լոխնեսյան հրեշն 80 տարեկան է. Բացահայտվել է Նեսսիի գաղտնիքը
21/04/2013 22:56

Լոխնեսյան հրեշն 80 տարեկան է. Բացահայտվել է Նեսսիի գաղտնիքը

Շոտլանդիայի Լոխ Նես լճում բնակվող հայտնի Նեսսիի գաղտնիքը բացահայտվել է: Utro.ru-ի փոխանցմամբ` նրան առաջին անգամ տեսել են 1933 թ., իսկ դրանից տասնամյակներ անց հայտնի է դարձել, որ նրա մասին լեգենդը տարածվել է պայամանվորվածության շնորհիվ:

80 տարիների ընթացքում նրա մասին հազարավոր հաղորդագրություններ են տարածվել, որոնցից յուրաքանչյուրում ասվում է , որ դրանց հեղինակը հարգարժան մարդիկ են, որոնց խոսքին կարելի է վստահել, բայց երբեք չի ասվել, թե ինչ մասնագիտության տեր մարդիկ են նրանք:

Ամեն ինչ սկսվել է 1933 թ., երբ Մաքքեյ ամուսինները այդ լճի մոտակայքում զբոսնելիս են եղել, երբ կինը բղավել է, որ ջրում սև և տարօրինակ կենդանի է նկատել: Դրանից հետո լրագրողները սկսել են գրել այդ կենդանու երևալու մասին:  

Գիտնական Ադրիան Շինը այն փորքաթիվ գիտնականներից է, որ լրջորեն զբաղվել է այս առեղծվածային կենդանու փնտրտուքով: Նա հարցաքննել է նրան «տեսած» բազմաթիվ մարդկանց և պարզել, որ նրանց մեծ մասը այդ տարածքում հյուրանոցներ ունեն կամ հյուրանոց ունեցողների բարեկամ են: Իսկ կենդանու գոյության ամենավառ ապացույցը` 1934 թ. լոնդոնյան վիրաբույժի կողմից արված լուսանկարը, որտեղ երևում է կենդանին, մինչև 1994 թ. ապացույց էր համարվում, սակայն բացահայտվեց, որ այն կեղծ  է:

Ամեն դեպքում, Նեսսին տարածքի հյուրանոցների տերերին տարեկան բերել է մոտ 1 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ: 

Լոխնեսյան հրեշն 80 տարեկան է. Բացահայտվել է Նեսսիի գաղտնիքը