.jpg)
Ովքե՞ր են նրանք. ԲՀԿ ցուցակի առաջին երեք գործիչները
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը առաջնորդում են երեք Աժ պատգամավորներ` Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը և Աբրահամ Մանուկյանը:
parliamentmonitoring.am կայքի փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակն առաջնորդող ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը 5-րդ գումարման ԱԺ-ում օրինագծերին 35.21 % կողմ է քվեարկել, 4.23 %՝ դեմ:
Վ. Օսկանյանը ԱԺ նիստերին չի քվեարկել 9.86 %, ձեռնպահ՝ 20.42 %, նիստերից բացակայել՝ 30.28 տոկոս:
Ըստ ԿԸՀ ներկայացված հայտարարագրի` Վ. Օսկանյանն «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 տուն Գլենդելում` 200 քմ մակերեսով և 1 հողատարածք Ծաղկաձորում ` 8000 քմ մակերեսով:
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ Օսկանյանն ուներ 1 մլն 100 հազ. դոլար:
Տարեկան եկամուտ, շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:
Համաձայն նույն աղբյուրի՝ Երևանի ավագանու ընտրություններում մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Աժ պատգամավոր Գուրգեն Արսենյանը 5-րդ գումարման ԱԺ-ում 8.45 % կողմ է քվեարկել օրենքներին, դեմ` 7.04 %, չի քվեարկել՝ 7.75 %, իսկ ձեռնպահ՝ 24.65 %: Պատգամավորի բացակայությունները կազմել է 52.11 %:
Ինչ վերաբերում է պատգամավորի ունեցվածքին, ապա, ըստ 2012-ի մարտի 3-ին ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի` Գ. Արսենյանը հայտարարագրել է 6 շենք - շինություն՝ Երևանում, Գյումրիում, նաև Թբիլիսիում, ընդհանուր 2088.39 քմ մակերեսով, 8 հողամաս` մոտ 253 հա տարածքով:
Ունի 2` Զենեյր CH-701STOL մակնիշի ինքնաթիռ, 3 ավտոմեքենա` Լեքսուս LS600HL, Ռենջ Ռովեր Super Gharego, Տոյոտա Պրադո:
Տարեկան դրամական եկամուտը, ըստ հայտարարագրի, պատգամավորն ունի 1 մլրդ. 190 մլն. 464 հազար 824 դրամ (շահաբաժին, վարձավճար, տոկոսներ):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 35 մլն 233 հազ. 242 ՀՀ դրամ, 6 մլն. 253 հազ. 17 ԱՄՆ դոլար, 23 հազ. 138 եվրո:
Ունի 100 % բաժնետոմս «ԱՐՍՕՅԼ» և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ներում, 50%` «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն», «Աննալուս» ՓԲԸ-ներում:
Ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Աժ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը 5-րդ գումարման ԱԺ-ում 37.32 % կողմ է քվեարկել օրենքներին, դեմ` 1.41%, ձեռնպահ՝ 0.7 %: Պատգամավորը չի քվեարկել 9.86 %, նրա բացակայությունները կազմել է 50.7 %:
Աբրահամ Մանուկյանը, ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 8 շենք-շինություն՝ 40672.82 քմ ընդհանուր մակերեսով, և 8 հողամաս` մոտ 30 հա տարածքով:
Ունի Մերսեդես Բենց S-550 ավտոմեքենա:
Ա. Մանուկյանի հաշվետու տարվա եկամուտը` 15 մլն 775 հազ. 825 դրամ (աշխատավարձ «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ից, վարձակալությունից ստացված եկամուտ): Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 217 մլն ՀՀ դրամ, 117 մլն ԱՄՆ դոլար, 46 մլն եվրո (Պատգամավորը պարզաբանել ց, որ հայտարարգրում կա վրիպակ. իրականում նա ունի 117 մլն դրամին համարժեք դոլար և 46 մլն դրամին համարժեք եվրո):
Թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, Ա. Մանուկյանը չունի: