.jpg)
Լեհաստանում վերահուղարկավորել են խորհրդային 400 զինվորների
Խորհրդային 400 զինվորների աճյուններ են հայտնաբերվել լեհական Կոստշինը նա-Օդրե քաղաքում և վերահուղարկավորվել Ցիբինկայի գերեզմանատանը:
Utro.ru-ի փոխանցմամբ` Կյուստրին ամրոցի համար ընկած զինվորները առաջին անգամ վերահուղարկավորվել են 1953 թ.-ին: Գերեզմանատունը, որտեղ հանգչում էին զինվորները, ոչնչնացվել էր:
Լեհական որոնողական խմբերը շարունակելու են աշխատանքները նոր հայտնաբերված գերեզմանատանը, քանի որ այնտեղ, հնարավոր է, հայտնաբերվեն նաև խորհրդային այլ զինվորների աճյուններ: