Գյումրեցի միայնակ և կույր կնոջը զրկել են նպաստից (Տեսանյութ)
21/04/2013 20:40

Գյումրեցի միայնակ և կույր կնոջը զրկել են նպաստից (Տեսանյութ)

Գյումրու «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը ներկայացնում է հերթական ընտանիքները, որոնք գտնվում են կարիքի մեջ: Ներկայացվող տեսանյութի առաջին մասում կույր միայնակ Վարդ Սաֆարյանն է, որին տնակը քանդվելուց հետո ժամանակավորապես հատկացրել են Գյումրու Բուլվարային թաղամասում երկրաշարժից կանգուն մնացած բազմահարկերից մեկի 9-րդ հարկի կիսաքանդ բնակարանը: Առանց վերելակի բազմահարկում բնակություն հաստատած կնոջը 6-րդ ամիսն է` անհեթեթ պատճառաբանությամբ զրկել են սոցիալական նպաստից:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները նախորդ ամիս այցելել էին նրան, տեսանյութ էին պատրաստել, ինչպես նաև վճարել էին ջեռուցման մեկ ամսվա վարձավճարը: Սակայն անգամ հնչեցրած ահազանգը չէր օգնել, որ պատկան մարմինները վերականգնեին առաջին կարգի ցմահ հաշմանդամի սոցիալական նպաստը: Նպաստի վերականգնման միակ ճանապարը մնում էր դատարանը, որի ծախսերն իր վրա է վերցրել «Շիրակ կենտրոնը»: 

Գյումրեցի միայնակ և կույր կնոջը զրկել են նպաստից (Տեսանյութ)