.jpg)
Աստղագետները հայտնաբերել են Երկրագունդը կործանողին
Երկրագնդին սպառնում է նոր վտանգ. Եթե նույնիսկ Երկրագնդին 2029 թ.-ին չբախվի Ապֆիս երկնաքարը, ապա այն կբախվի 1999 RQ36 տիեզերական օբյեկտի հետ:
Utro.ru-ի փոխանցմամբ` NASA-ի ներկայացուցիչ Լինդլի Ջոնսոնը հայտարարել է, որ Երկրագնդին այս պահին ամենաշատը սպառնում է 1999 RQ36 երկնաքարը, որը 2182 թ.-ին կմոտենա մեր մոլորակին:
Ամերիկյան տիեզերական ծառայությունը 2018 թ.-ին տիեզերանավ կուղարկի դեպի 1999 RQ36 երկնաքարը, պարզելու համար Երկրագնդին սպառնացող վտանգի աստիճանը: