Հղիության հաստատման հին և նոր մեթոդները
21/04/2013 20:00

Հղիության հաստատման հին և նոր մեթոդները

Հղիության առկայության հաստատման ժամանակակից թեստերն ի հայտ են եկել 1970-ական թվականներին: Այն ժամանակ թեստը տևում էր 2 ժամ և արդյունքը կասկածելի էր: Այժմ թեստի ընթացքում որոշվում է խորիոնային գոնադոտրոպինի քանակը, որը համարվում է հղիության հորմոն`ճշտությունը 98% է:

Հին ժամանանակներում հղության հաստատման օգտագործում էին մետաքսե թել: Հղիության առաջին շաբաթների ընթացքում վահանաձև գեղձը մեծանում է: Թելը կապում էին կնոջ պարանոցին և, երբ գեղձի մեծացման հետևանքով այն կտրվում էր, հաստատում էին հղիության առկայությունը:

Հին եգիպտոսում կանայք հղիության առկայությունը որոշում էին ցորենի և գարու միջոցով: Կինը պետք է միզեր ցորենի և գարու վրա և եթե ծիլեր չէին տալիս, ապա կինը հղի չէր: Իսկ եթե ծլում էր ցորենը, ապա տղա էր ծնվելու, գարու ծլելու դեպքում` աղջիկ :

Հետաքրքիրն այն է, որ 50 տարի առաջ գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս միջոցի ճշտությունը 70 % է: 

Հղիության հաստատման հին և նոր մեթոդները