.jpg)
«ԲԿՄԱ» - «Սպարտակ»` 2-2. Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել
Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, մոսկովյան դերբիի շրջանակներում մրցեց «ԲԿՄԱ»-ի հետ:
42-րդ րոպեին Վալերի Կարպինի թիմը Էյդեն Մակգիդիի օգնությամբ բացեց հաշիվը, իսկ երկրորդ կեսի մեկնարկից ընդամենը մեկ րոպե անց Արին կրկնապատկեց հաշիվը: Հետագայում «բանակայինները» կարողացան կրճատել հաշիվը, երբ 73-րդ րոպեին աչքի ընկավ Մուսան: Իսկ եզրափակիչ սուլիչից վայրկյաններ առաջ Ալան Ձագոեևը հստակորեն իրացրած 11-մետրանոցի օգնությամբ օգնեց իր թիմին խուսափել պարտությունից:
Ինչ վերաբերում է մեր հարձակվողին, ապա նա հայտավորված էր մեկնարկային կազմում, սակայն, ցավոք, վնասվածք ստացավ ու 49-րդ րոպեին ստիպված էր թողնել խաղադաշտը: