Կապանում է տուն է փլուզվել
22/04/2013 21:04

Կապանում է տուն է փլուզվել

Այսօր ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 տանը տեղի է ունեցել փլուզում: ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ փլուզվել է Ամալյա Ալեքսանյանին պատկանող երկհարկանի տան (կառուցված` 1950-ական թթ., 130 ք.մ) երկրորդ հարկի երկշերտ պատի ներքին շերտը (11 ք.մ): Տուժածներ չկան: 

Կապանում է տուն է փլուզվել