.jpg)
22/04/2013 11:18
Ապրիլի 24-ին ՀՀԿ-ն քարոզչություն չի իրականացնի
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հեռուստատեսության և հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության եթերաժամերին Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից քարոզչական հոլովակներ չեն հեռարձակվի: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղորդագրությունից:
Նշվում է, որ քարոզչական հանդիպումներ ևս չեն իրականացվի: