Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Վաշինգտոնում թանգարան կհիմնադրվի
22/04/2013 21:35

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Վաշինգտոնում թանգարան կհիմնադրվի

«Naplesnews» պարբերականը տպագրել է Մանուել Եսայանի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը.

«1915 թ-ի Ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի կառավարությունը սկսեց 1,5 միլիոն հայերի սիստեմատիկ կոտորածներն ու բռնագաղթը: Իմ տատիկն ու պապիկը, հորեղբայրներս ու հորաքույրներս կորել են այդ ողբերգական իրադարձության ժամանակ: Ցավոք, այս պատմությունը որպես դաս չի ծառայել, քանի որ դրան հաջորդել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեական Հոլոքոստը, և վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի այլ ցեղասպանություններ:

Մի շարք երկրներ, հատկապես Ֆրանսիան, այդ ջարդերը և տեղահանությունները ճանաչել են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Մի շարք այլ երկրներ, առաջին հերթին ԱՄՆ-ն, Թուրքիայի կառավարության ճնշման ներքո խուսափում են օգտագործել ցեղասպանություն տերմինը: Թուրքիայի կառավարությունը ժխտում է ողբերգությունը և այն համարում ոչ այլ քան Առաջին համաշխարհային պատերազմի հետևանք:

Շարունակական մերժումը և դատապարտման պակասը միայն կարող են հանգեցնել նմանատիպ բազմաթիվ իրադարձությունների կրկնման:

2015թ-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Վաշինգտոնում թանգարան կհիմնադրվի: Մեր հույսն այն է, որ դա կլինի մշտական հիշեցում Հայոց ցեղասպանության մասին, և որ աշխարհը երբեք չի տեսնի այս ողբերգության կրկնությունը որևէ այլ ազգի պատմության մեջ»:
 

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Վաշինգտոնում թանգարան կհիմնադրվի