Youtube-ում Ցեղասպանության օրվան ընդառաջ ճանաչողական նյութերը են տարածվել
22/04/2013 21:15

Youtube-ում Ցեղասպանության օրվան ընդառաջ ճանաչողական նյութերը են տարածվել

Youtube-ում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ ճանաչողական նյութերը են տարածվում:

«Արթնացիր Աշխարհ» վերնագրով տեսանյութում նշվում է, որ Թուրքիան այլ տարբերակ չունի, Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունն ամենամեծ ողբերգությունն է հայ ժողովրդի համար»:

Հաջորդ տեսանյութում` «Երիտասարդ թուրքերը և Հայոց ցեղասպանությունը» վերնագրի ներքո ներկայացված է Ջեմալ փաշայի, Էնվեր փաշայի և Թալեաթի լուսանկարները, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել Հայոց Մեծ Եղեռնի իրագործման մեջ:

«1915թ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բնաջջնվել է ավելի քան 1.5 միլիոն հայեր, նրանց ստիպել են քայլել դեպի անապատ: Եվ սա ցույց է տալիս, որ այն իրականցվել է կառավարության միջամտությամբ: Շատ հայերի տեղափոխել են համակետնրոնացված ճամբարները, որտեղ նրանք զանգվածային կոտորածների են ենթարկվել: Հայերի զանգվածային տեղահանությունները և դրան հաջորդած սպանությունները կարելի է օբյեկտիվ կերպով անվանել ցեղասպանություն: Մի շարք պատմաբանները նշում են, որ այս ընթացքում մահացել են 500. 000-ից մինչև 1.5 միլիոն հայեր, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով սպանվել են` տեղահանման կամ բնաջնջման ծրագրի հետևանքով»:

Այստեղ նաև անդրադարձ է կատարվում Սողոմոն Թելերյանին, ով Հայոց ցեղասապանության վրեժը լուծելու համար Բեռլինում սպանել էր Թալեաթ Փաշային:

Նաև անդրադարձ կա Ադոլֆ Հիտլերի` 1939 թ-ի Լեհաստանը գրավելու նախօերին, արված հայտարարությանը` «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:

Youtube-ում Ցեղասպանության օրվան ընդառաջ ճանաչողական նյութերը են տարածվել