.jpg)
Բելգորոդում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա. Կա 6 զոհ (Տեսանյութ)
Բելգորոդում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա: Այս մասին հաղորդում է ria.ru-ն` հղում անելով տեղի իրավապահ մարմիններին:
Նախնական տվյալներով արդեն կա վեց զոհ: Սպանվել են մոտակա խանութի երեք աշխատակիցներն ու երեք անցորդները, որոնցից մեկը դպրոցահասակ աղջիկ է:
Կրակոցներն իրականացվել են սև գույնի «BMW X5» մակնիշի ավտոմեքենայից: Կրակողը դեպքի վայրից փախուստի է դիմել: Ավելի ուշ նրա մեքենան հայնաբերվել է հարևան թաղամասում:
Իրավապահների հաղորդմամբ՝ միջադեպից ժամեր առաջ Բելգորոդի «Օխոտա» խանութից գողացվել է հրացան:
Ավելի ուշ ոչ պաշտոնական աղբյուները հաղորդեցին, որ մարդասպանը ձերբակալվել է, սակայն րոպեներ առաջ Բելգրադի իշխանությունները հերքեցին այդ տեղեկատվությունը: