.jpg)
Դանի Ալվեշ. «Մեսսին ծնվել է, որպեսզի դառնա լավագույնը»
«Բարսելոնի» պաշտպան Դանի Ալվեշը խոսել է իր թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի կարևորության մասին և նշել է, թե ինչու է նա ավելի լավը, քան Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն:
«Մեսսին գիտի, որ ինքը լավագույնն է աշխարհում: Նա մոգական ուժ ունի: Միայն իր ներկայությամբ կարողանում է փոխել խաղը: Մենք բարձր ենք գնահատում նրա ներդրումը` ակումբի հաջողությունների հարցում: Դեռ ժամանակ կա, որպեսզի Լեոն լիովին վերականգնվի` մինչև «Բավարիայի» հետ կայանալիք հանդիպումը: ՊՍԺ-ի հետ խաղում նա ստիպված էր հանդես գալ առողջական որոշակի խնդիրներով:
Իսկ թե ինչու եմ Մեսսին Ռոնալդուից ավելի լավը համարում, կասեմ այսպես. Մեսսին բնատուր տաղանդ ունի, իսկ Ռոնալդուն` աշխատանքի արդյունք է: Ահա թե որն է տարբերությունը: Լեոն ծնվել է, որպեսզի դառնա լավագույնը: Նրա համար դա չափաբաժին է»,- հայտարարել է Ալվեսը: