Պահանջելու ենք քրեական գործ հարուցել Ա. Մարտիրոսյանին ծեծած ոստիկանների դեմ
22/04/2013 11:33

Պահանջելու ենք քրեական գործ հարուցել Ա. Մարտիրոսյանին ծեծած ոստիկանների դեմ

«Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց բողոքի ակցիան կազմակերպում են մի խումբ երիտասարդներ` ի պաշտպանություն ՀՀ քաղաքացու, այս դեպքում` Արմեն Մարտիորսյանի շահերի: Ակցիային կմասնակցեն մի խումբ ՀՀ քաղաքացիներ և պետական գործիչներ: Պահանջելու ենք քրեական գործ հարուցել Ա. Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկաների դեմ»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով` դա նաև մտնում է իրենց «Նոր Հայաստան» ծրագրի մեջ: 

Նշենք, որ քիչ առաջ Դ. Սանասարյանը ֆեյսուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել:

«Գնում եմ հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց բողոքի ակցիայի...Արմեն Մարտիրոսյանին կանչել են հարցաքննության ապրիլի 9-ի գազանության կապակցությամբ...

գնում եմ ասեմ, որ չենք ենթարկվում քիթ ջարդող մլիցուն.... »:

Հիշեցնենք, որ այսօր Ա. Մարտիրոսյանին հրավիրել են ՀՔԾ հարցաքննության` ապրիլի 9-ի միջադեպի հետ կապված:

Նախորդող հրապարակում` Արմեն Մարտիրոսյանն իրեն լավ է զգում. Այժմ հիվանդանոցում է

 

Պահանջելու ենք քրեական գործ հարուցել Ա. Մարտիրոսյանին ծեծած ոստիկանների դեմ